18 08 2021

Իրինա Յոլյանին ձերբակալելու քննիչի արձանագրությունը կազմվել է ոչ իրավաչափ ձևով. Էրիկ Ալեքսանյան



Քիչ հետո տեղի է ունենալու տիկին Յոլյանի կալանավորման հարցի քննարկումը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գորիսի համայնաքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:

«Երեկ տիկին Յոլյանը ձերբակալվեց, որը միանշանակ ոչ իրավաչափ է: Նոր Քրեական դատավարության օրենսդրության կարգավորման համաձայն ձերբակալման պատճառներից մեկը հանդիսանում է որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննարկմանը դատարան ներկայացնելու նպատակով: Մենք նշեցինք ձերբակալման արձանագրության մեջ, որ այդ պատճառն այնքանով գոյություն չունի և այնքանով ոչ իրավաչափ է այն տեսանկյունից, որ քննիչի կողմից այդ նպատակի իրագործումն իրականում հայեցողական իրավունք է: Այսինքն քննիչն ունի հայեցողական իրավունք ձերբակալելու, որպեսզի ներկայացնի մեղադրյալին դատարան կալանավորման հարցի քննարկման համար»:

Ամբողջական ճեպազրույցը՝ տեսանյութով:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Orphus համակարգ