05 08 2021

Սերժ Սարգսյանի և մյուս պաշտոնյաների գործով դատական նիստը հետաձգվեց

Սերժ Սարգսյանի և մյուս պաշտոնյաների գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի Ավան և Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ օգոստոսի 5-ին, նախագահությամբ Վահե Միսակյանի, տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի եւ գյուղնախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գեւորգ Հարությունյանի գործով հերթական դատական նիստը։ Այն հետաձգվեց, որպեսզի պաշտպանական կողմը կարողանա հետազոտել գործում առկա ապացույցները։

Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ