Վերաքննիչ դատարանի որոշումը միայն ժպիտ է առաջացնում, քանի որ մեզ համար արդեն իսկ պարզ էր: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը՝ անդրադառնալով դատարանի այն որոշմանը, որով խափանման միջոցը մնում է անփոփոխ:
«Մենք իհարկե կդիմենք Վճռաբեկ դատարան, հետո անպայման ՄԻԵԴ, նման որոշումները որևէ աղերս չունեն իրավաբանության հետ, Առուշ Առուշանյանը միանշանակ լինելու է ազատության մեջ, վկաներից և ոչ մեկ մեղադրական ցուցմունք չի տվել, բացի Լուսինե Ավետյանի իրար հակասող հավատ չներշնչող ցուցմունքները»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը