02 08 2021

Մխիթար Զաքարյանի գործի առումով ակնհայտ առկա է վերահսկողություն․ փաստաբան



Վերաքննիչ քրեական դատարանում  կայացավ «Հայաստան» դաշինքի պատգամավոր  Մխիթար Զաքարյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը։ Պաշտպանության կողմը ներկայացնող փաստաբան Երեմ  Սարգսյանը լրագրողների հետ զրուցում  նշեց, որ հատուկ են առգրավվել  համակարգիչները, որպեսզի համակարգչով մակագրելու անհնարինության հիմք ստեղծվի։ Փաստաբանն ի դեպ դատարանից որոշակի պարզաբանում է պահանջել՝ գործերի մակագրման համակարգի առգրավման վերաբերյալ։  

«Սրանով ցանկանում են իրենց ցանկալի դատավորներին մակագրեն այն բողոքները, որոնք ուզում են  վերահսկելի դարձնեն։  Վստահ ենք, որ սա հենց էդ դեպքն է , որովհետև Մխիթար Զաքարյանի գործի առումով ակնհայտ  առկա է վերահսկողություն»,-նշեց փաստաբանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ