27 07 2021

Սպասելի որոշում՝ Արմեն Դանիելյանից․ համայնքապետը կմնա կալանքի տակ

Սպասելի որոշում՝ Արմեն Դանիելյանից․ համայնքապետը կմնա կալանքի տակ

 

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կմնա կալանքի տակ։ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հուլիսի 27–ին, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, մերժեց Փարամազյանի փաստաբանների բողոքը։

Փաստաբանները չէին մասնակցում դատական նիստին, մանավանդ որ նրանց համար կասկածելի էր գործը Արմեն Դանիելյանին մակագրելու ընթացակարգը։ Փաստաբանները ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել Դանիելյանին, որը մերժել էր միջնորդությունը։

Հիշեցնենք, որ Արմեն Դանիելյանը դատավորների վարկանշային սանդղակում վերջից առաջինն է՝ -4 վարկանշով։

Հիշեցնենք նաև, որ ԱԱԾ-ն օրերս առգրավեց Վերաքննիչ դատարանի մակագրումների համակարգիչը, որպեսզի դատարանի նախագահի որոշմամբ արվեն մակագրումները՝ այդպիսով ապահովելով, որ Սյունիքի կալանավորված համայնքապետերի խափանման միջոցը չփոխվի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ