Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Արմեն Չարչյանի կալանքի դեմ բողոքի միջնորդությունը քննելու։ Որոշումը կհրապարկվի հուլիսի 8-ին ժամը 11։00-ին։ Այս ամսին դատարանի բակում լրագրողների հե տ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Փաստաբանը հայտնեց, որ ներկա պահին Արմեն Չարչյանը գտնվում է Վարդաշեն ՔԿՀ-ում, տեղափոխել են շաբաթ օրը։
«Հիմքերի տեսանկյունից՝ դատախազը շարունակում է պնդել, որ քննությանը խոչընդոտելու ռիսկը մեծ է ու առկա պայմաններում եթե մնա ազատության մեջ, վկաների վրա ազդեցություն կգործադրի: Մենք ներկայացրել ենք մեր հակափաստարկները»,-ասաց նա:
Ալեքսանյանի խոսքով՝ մեղադրական բնույթի ցուցմունք, պաշտպանության կողմի գնահատմամբ, առկա չէ. «Վկաներն ասում են, որ պարոն Չարչյանի խոսքերը որպես հարկադրանք չեն դիտել, այլ՝ հորդոր, խնդրանք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը