06 07 2021

Քրեական օրենսգրքի բազմաթիվ հոդվածներ կան, որոնցով այս իշխանության 90 տոկոսն անցնում է. Արծվիկ Մինասյան



«Մեր կարևոր գործողություններից մեկը հանցագործությունների մասին հաղորդումներով հեղեղելն է, և սա լինելու է կոնկրետ իրավական գործիք: Քաղաքական գործիքակազմի համար նաև նույն միջազգային հանրությանն անհրաժեշտ է լինելու այս իրավական գործիքակազմը ներկայացնել միջազգային գործընկերներին:

Բոլոր այդ գործերի հիմքում քաղաքական հայացքներով պայմանավորված խտրականության դրսևորում է, հետևաբար անկախ նրանից, թե անձը որևէ կոնկրետ արարքով թույլ է տվել քրեորեն պատժելի արարք, թե ոչ, բայց այն զուգակցվում է և կապվում է քաղաքական հայացքների հետ, ինքնին այն համարվում է հանցագործություն»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից գործի դրված ճնշումներին: 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ