28 06 2021

Ալբերտ Հովհաննիսյանի մայրը հրավիրվել է ՀՔԾ Արմեն Չարչյանի գործով. փաստաբանը մանրամասնում է



44-օրյա պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի մայրը՝ Մանիկ Աճեմյանը, այսօր՝ հունիսի 28-ին, որպես վկա հրավիրվել էր Հատուկ քննչական ծառայություն պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանին վերաբերվող քրեական գործով հարցաքննության։

Նկատենք, որ Մանիկ Աճեմյանն աշխատում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Լրագրողների հետ զրույցում Մանիկ Աճեմյանի փաստաբանը՝ Արթուր Նահապետյանը նշեց, որ թեպետ որդու կորուստը նրա վրա անասելի հետք թողեց, տիկին Աճեմյանը գտնվում է հուզական գերլարված վիճակում, այնուամենայնիվ, տիկին Աճեմյանի վերաբերմունքն այնպիսինն է, որ նա հարգում է օրենքի պահանջը և անպայման կատարելու է իր վրա դրված օրենքի պարտականությունը, մասնավորապես՝ վկայի կարգավիճակով ներկայանալ վարույթն իրականացնող մարմին։

«Պարզապես, հաշվի առնելով, որ հարգելի պատճառներով ինքը չի կարող ներկա լինել հարցաքննությանը, անհրաժեշտ համարեցինք անձամբ ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին առավել հանգամանալից տեղեկատվություն տրամադրելու համար»,- ասաց փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ