20 06 2021

Ոստիկանությունը նույնիսկ մեկ անձի բացահայտման կամ բերման ենթարկելու վերաբերյալ տվյալ չի ներկայացրել. Վարդևանյան

Ոստիկանությունը նույնիսկ մեկ անձի բացահայտման կամ բերման ենթարկելու վերաբերյալ տվյալ չի ներկայացրել. Վարդևանյան

«Հայաստան» դաշինքի նախընտրական կենտրոնական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարություն է տարածել:

«Ոստիկանությունը քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ «Հայաստան» դաշինքի առաջնորդների վերաբերյալ այսօրվա խայտառակ ապօրինի նյութերի վերաբերյալ: Չենք կարող մեր տարակուսանքը չհայտնել այն մասին, որ չնայած այդ խուլիգանական արարքները կատարվել են առնվազն վաղ առավոտյան, մամուլում հրապարակվել են նույնիսկ այդ արարքի հետ առնչություն ունեցող անձանց կոնկրետ տվյալներ, սակայն մինչ այս պահը Ոստիկանությունը նույնիսկ մեկ անձի բացահայտման կամ բերման ենթարկելու վերաբերյալ տվյալ չի ներկայացրել:

Ոստիկանության նման անհասականալի դանդաղ վարքագիծը, եթե չվերանայվի, մեր կողմից արձանագրվելու է, որ վերջիններս փաստացի փորձում են պարտակել նման լկտի խուլիգանական վարքագիծը, և համապատասխան հետևություններ են կատարվելու», - նշված է հայտարարության մեջ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ