01 06 2021

Նման կարգի հիմարություններ երկրում չպետք է արվեն․ Ռոբերտ Քոչարանը՝ ՍԴ-ն ճնշումներով փոխելու մասին



Սահմանադրական կարգի վերականգնման հարցի վերաբերյալ չունեմ ձևավորված միանշանակ մոտեցում։ Համաձայն եմ, այն ինչ կատարվեց ապօրինություն էր, բայց ինչպե՞ս ամեն ինչ վերադարձնել իր տեղը։ Սա ևս մեկ այլ խնդիր է ստեղծում: Նման կարգի հիմարություններ երկրում չպետք է արվեն: Այս մասին ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ հանդիպման ժամանակ։

 «Եթե կա ճանապարհ, որով կարելի է այս ամենը վերանայել, միգուցե արժե գնալ, բայց ես չէի ցանկանա, որ մեր աշխատանքը սկսենք այդ նույն՝ հետ գնալու ոճով։ Այստեղ որոշակի վտանգներ ես տեսնում եմ: Ես չգիտեմ, դա ցավո՞տ մեխանիզմ է լինելու, թե՝ ոչ, որովհետև կոնկրետ մարդկանց բերել են ՍԴ այդ անդամների տեղը։ Չգիտեմ՝ այդ մարդկանց հարցը ինչպես է կարգավորվելու, ինչպես ենք անելու, յուրաքանչյուր լուծում մեկ ուրիշի իրավունքների ոտնահարում է դառնալու։ Փաստն այն է, որ չպետք է դա անեին, բայց արդեն արել են»,- անդրադառնալով Սահմանադրական դատարանը ճնշումների արդյունքում փոփոխելու հարցին»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ