31 05 2021

Վերաքննիչը հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ բողոքների քննությունը

Վերաքննիչը հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ բողոքների քննությունը

Վերաքննիչ քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Նարինե Հովակիմյանի, քննում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի կարճման վերաբերյալ ներկայացված պաշտպանների և դատախազների բողոքները։

Նշենք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ Աննա Դանիբեկյանի, ապրիլի 6-ին, հիմք ընդունելով ՍԴ՝ Քր․ Օր․-ի 300․1 հոդվածը հակասահմանադրական ճանաչելու որոշումը, արդարացրել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին և ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին՝ դադարեցնելով նրանց նկատմամբ սույն հոդվածով քրեական հետապնդումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց գրավի չափը նվազեցնելու կամ անազատության հետ կապ չունեցող այլ խափանման միջոցով փոխարինելու մասին։ Դատախազությունն իր հերթին բողոք է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ։ ՎԵրաքննիչ բողոք էին ներկայացրել նաև երկու տուժողի ներկայացուցիչները։

Նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը միջնորդել է հետաձգել դատական նիստն այն պատճառաբանությամբ, որ մայիսի 24-ից մինչև հունիսի 9-ը ներառյալ գտնվելու է արձակուրդում։ Ռ․ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումնյանը և Հովհաննես Խուդոյանը միացան միջնորդությանը և խնդրեցին հետաձգել նիստը, նշելով, որ Ալեքսանյանը հնարավոր է բողոքների հատ կապված ասելիք ունենա։

Դատարանը որոշում կայացրեց հետաձգել դատական նիստը մինչև հունիսի 24-ը, ժամը 14։00։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ