20 05 2021

Նիկոլ Փաշինյանը և պետական շահերը անհամատեղելի են․ Արմեն Գևորգյան



Այն փաստաթղթերը, որոնք ստորագրվել են և որոնք պատրաստվում են ստորագրման լեգիտիմ չեն։ Դրանք մեր լեգիտիմ իրավական դաշտում գոյություն  չունեցող փաստաթղթերի տեսակներ են։ ՀՔԾ-ի մոտ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Սյունիքում  տեղի ունեցող իրադարձություններին և Փաշինյանի կողմից սպասվող փաստաթղթի ստորագրմանը ասաց «Հայաստան» դաշինքի շտաբի պետ Արմեն Գևորգյանը։

Նրա խոսքով, չի կարող պետական սահմանները որոշվել ինչ-որ հայատարարություններով։

«Նախընտրական փուլում գտնվող իշխանությունը պետության համար, պետականության համար վճռորոշ  փաստաթուղթ է քննարկում մեր թշնամու հետ ու մենք չգիտենք ինչ փաստաթուղթ է, սա զավեշտ է»,-ասաց Գևորգյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ