Հակոբ Բերբերյանին րոպեներ առաջ բերման են ենթարկել Օպերայի մոտակայքից՝ առանց պատճառը բացատրելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
«Բերման ենթարկելու պահին Հակոբը տաքսի էր սպասում։ Ներկայում Հակոբը ոստիկանության կենտրոնականի բաժնում է»,- գրել է Մելիքյանը:
Հիշեցնենք, որ Հակոբ Բերբերյանը կալանավորվել էր նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Կառավարության շենքում զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով։
2021 թվականի ապրիլի 8-ին Հակոբ Բերբերյանի խափանման միջոց կալանքը դատարանի որոշմամբ փոխվել է չհեռանալու մասին ստորագրության:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը