Այս կլուոնադան շարունակվում է, որը իրավական պետության ծաղր է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության դիմաց, ուր կանչել էին նրա կուսակցական ընկերներին՝ իբրև մեղադրյալ ներգրավելու և հարցաքննելու համար։ «Ստեղծում են մի մեծ գործ, որի շրջանակում փորձ է արվում հատկապես պայքարող ընկերներին ներգրավել իբրև մեղադյալ։ Նպատակը շատ պարզ է՝ կասեցնել պայքարը»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը