30 04 2021

Այո, Աննա Վարդապետյանը բարի կամքի դրսևորում է թույլ տվել․ Արթուր Դավթյան



Վարչապետի իրավական գծով խորհրդական Աննա Վարդապետյանը քրեական գործերին միջամտելիս որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։

«Այդ փաստերը մենք անարձագանք չենք թողել։ Ուղարկել ենք վարույթն իրականացնող մարմին, դրանով քրեադատավարական գործընթաց է մի մասով իրականացվել, մի մասով իրականացվում»,- նշեց նա։

Լրագրողի այն դիտարկմանը, որ Վարդապետյանը շարունակում է պաշտոնավարել, և, որ արտահոսքի առնչությամբ է քննություն ընթանում, Գլխավոր դատախազն ասաց. «Այն մասով, որով կայացվել է որոշում, մենք գտել ենք, որ այնտեղ հանցագործության դեպք չկա։ Ըստ այդ նյութերով ձեռք բերված փաստական տվյալների՝ նա որպես վարչապետի խորհրդական չի գործել։ Հիմա որ այստեղից քայլենք, դուք մոտենաք, ասեք՝ ես այսպիսի մի իրավական խնդիր ունեմ, ես կարող է չզլանամ և ձեզ իրավական խորհրդատվություն տամ»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ