Մի քիչ տարօրինակ է, որովհետև կասկածյալի կարգավիճակով հրավիրել են հարցաքննության, ասեցին վկա ենք։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։
Մանուկյանը հրաժարվել է ցուցմունք տալ՝ նշելով որ չի համարում իրավապահ համակարգը հայրենի։
«Հասկանում ես՝ այս քննիչների գլխին այնքան քաղաքական պատվեր են լցրել, որ իրենք էլ չեն կարողանում տակից դուրս գալ, ձևի համար պետք է քրեական գործեր հարուցվեն շեֆին դուր գալու համար»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը