29 04 2021

6 օր միայն առաջին տողն եմ կարդացել, այնքա՜ն անհեթեթություն էր․ Լարիսա Ալավերդյանը՝ հարցաքննության կանչելու մասին

6 օր միայն առաջին տողն եմ կարդացել, այնքա՜ն անհեթեթություն էր․ Լարիսա Ալավերդյանը՝ հարցաքննության կանչելու մասին

Հայաստանի մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանին և նրա ամուսնուն հրավիրել են ԱԱԾ հարցաքննության։

Yerevan.Today-ի հետ զրույցում Լարիսա Ալավերդյանը հայտնեց, որ հարցաքննության հրավիրվել են վկայի կարգավիճակով,, և ըստ ծանուցագրի Ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու, պահելու գործով։
 «Կասկածվում է, որ Աշոտ Մինասյանի գործով է, քանի որ ամուսինս եղել է պատերազմում, Աշոտ Մինասյանի՝ «Աշոտ Երկաթի» ջոկատում մասնակցել է պատերազմում։ Իրենք կարող էին ուղարկել, բայց ինձ ուղարկելու առիթը կարող է լինել իմ հրապարակային գործունեությունը։ Ես պահելու եմ սա, կյանքում առաջին անգամն է, որ ինձ սպառնում են բերման ենթարկել»,- ասաց Ալավերդյանը։

Նա նշեց, որ շատ ուշ ենք վերցրել նամակը, իրենց հրավիրել են հարցաքննության ապրիլի 19-ին, նամակը վերցրել են 23-ին, իսկ դրանից հետո ոչ իրենք են զանգել, ոչ էլ իրենց հետ են կապ հաստատել։

«Ես այսօր եմ ուշադիր կարդացել այդ նամակը, 6 օր միայն առաջին տողն եմ կարդացել այնքան անհեթեթություն էր իմ ամուսնու նկատմամբ և իմ նկատմամբ․․․ սա դատապարտում եմ ամբողջովին, պետք է վերջապես հասկանալ՝ ում ինչի մեջ կարելի է կասկածել, վկա կանչել կամ ընդհանրապես մտնել առնչություների մեջ։ Ես անհեթեթություն եմ համարում իմ հանդեպ որպես վկա նամակ կամ ծանուցագիր ուղարկելը»,- ասաց Ալավերդյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ