06 04 2021

Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

Օնիկ Գասպարյանի դիմումի հիման վրա ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում

Հատուկ քննչական ծառայությունը Գլխավոր դատախազությունից ստացել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ հանցագործության մասին հաղորդումը: Այս մասին հայտնում են ՀՔԾ-ից՝ նշելով, որ ՀՔԾ-ում նյութեր են նախապատրաստվում:

Նշենք, որ Օնիկ Գասպարյանը պահանջում է քրեական գործ հարուցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի դեմ՝ ՀՀ ՔՕ 308 հոդվածի 2-րդ կետով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ