31 03 2021

Պարզվեց Աննա Վարդապետյանը հանցավոր խմբակի անդամ չէ, այլ որպես քրեական իրավունքի մասնագետ․ Ամրամ Մակինյան

Պարզվեց Աննա Վարդապետյանը հանցավոր խմբակի անդամ չէ, այլ որպես քրեական իրավունքի մասնագետ․ Ամրամ Մակինյան

Ամրամ Մալինյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանի գործով ԱԱԾ քննչական դեպարտամենտի կողմից քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման օրինակը՝ գրելով․

«Պարզվեց Աննա Վարդապետյանը հանցավոր խմբակի անդամ չէ, այլ որպես քրեական իրավունքի մասնագետ՝ խնդրահարույց հարցերում օժանդակություն է ցուցաբերել քննիչին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը որոշակի առաջարկություններով խմբագրելով, իսկ քննիչն էլ՝ առանց իմանալու, թե ով է Աննա Վարդապետյանը, նրան է ուղարկել Հայրապետյանների բանկային գաղտնիք պարունակող տեղեկությունները Կենտրոնական Բանկից աջակցություն ստանալու համար…

…Այլ բան չունեմ ասելու, քան ավելի լավ էր նստեիք, քան ծիծաղի առարկա դառնայիք ու հետո՝ նստեիք…

Կից՝ Գրիմ Եղբայրների «Սպիտակաձյունիկն ու յոթ թզուկները» հեքիաթը, pdf տարբերակն ըստ պահանջի…»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ