26 03 2021

300․1 հոդվածը, որով Ռոբերտ Քոչարյանին առաջադրվել է մեղադրանք, ճանաչվեց հակասահմանադրական և անվավեր



Սահմանադրական դատարանը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածը ճանաչեց Սահմանդրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Նշենք, որ ՍԴ-ն հարցը քննել է գրավոր ընթացակարգով, թեպետ դատավորներ Հրայր Թովմասյանը և Արևիկ Պետրոյսանը միջնորդել էին բանավոր ընթացակարգով քննել։

Հիշեցնենք, որ հենց այս հոդվածի հատկանիշներով է մեղադրանք առաջադրված ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրվի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի նկատմամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ