Մի անգամ դատախազները միջնորդել էին, որ մեզ զրկեն միջնորդություններ անելու հնարավորությունից, բայց դատարանը մերժել էր՝ ասելով, որ նման բան օրենքով նախատեսված չէ, հիմա դատավորը ինքն իր որոշումը շրջանցեց: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հայկ Ալումյանը՝ անդրադառնալով Աննա Դանիբեկյանի որոշմանը:
Նա չմանրամասնեց, թե ինչ քայլերի կգնան, բայց նաև նշեց, որ իրենք ուզում են, որ դատավարությունները սկսվեն, բայց չեն կարող հանդուրժել անօրինականությունները:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը