15 03 2021

Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի դատական նիստը կրկին հետաձգվեց



«Գտնվում ենք դատավարության այն փուլում, որ խիստ կարևոր են նախապատրաստական գործողությունները»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Խոսրով Հարությունյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Կարինե Բաղդասարյանը:

«Նախորդ դատական նիստը հետաձգվեց պատասխանող Արման Բաբաջանյանի ներկայացուցչի միջնորդության հիման վրա: Մասնավորապես ներկայացվել էր միջնորդություն, որ քննչական գործողություններով որպես ներկայացուցիչ զբաղվածություն ունի, այդ պատճառով թեև որևէ ապացույց կցված չէր, հետաձգվեց, փորձեցինք հարգել: 

Այսօրվա դատական նիստը ևս հետաձգվեց պատասխանողի ներկայացուցչի միջնորդության հիման վրա: Ես ամենայն հարգանքով եմ մոտենում կոլեգայիս և եթե առողջական խնդիրներ ունի, իրեն ապաքինում եմ ցանկանում: Բայց այս անգամ ևս որևէ վերաբերելի ու թույլատրելի ապացույց կցված չէր նրա մասնակցությունը բացառող հանգամանք, որը կդիտարկեր դատարանը»,- ասաց փաստաբանը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ