Սահմանադրագետ Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Մարդու իրավունքների պաշտպան` Արման Թաթոյանի և ՄԻՊ աշխատակազմի գործունեությանը գնահատական, այն է ամենաբարձր (A վարկանիշ) տվել է ՄԱԿ-ի համապատասպան մարմինը: ՄԻՊ գործունեությանը բացառապես դրական գնահատական կտան ցանկացած անձ, ով ինչ որ մի իրավիճակում դիմել է այդ կառուցին: Ամենակարևորը ՄԻՊ-ում բոլորը չափազանց հայրենասեր մարդիկ են:
Պատկերացրեք աշխարհում կան այդքան շատ Օմբուդս ինստիտուտներ ու դրանցից լավագույններից մեկը մերն է: Հետևաբար ինչ պետք է անի այս իշխանությունը, ճիշտ է, պետք է այս հաջողությունը զրոյացնի: Տրամաբանություն ինչպես միշտ չկա, Սահմանադրության հերթական խախտումն է: Հիշեցնեմ, որ ՄԻՊ-ը սահմանադրական ԱՆԿԱԽ մարմին է, իսկ ֆինանսական անկախությունը ՄԻՊ գործունեության հենց սահմանադրական երաշխիք է:
Հ.Գ. Մի հատ հիշեցրեք այս իբրև իշխանությանը քանի անգամ եք պաշտպանություն ստացել այս կառույցից, մեկ էլ հիշեք օրվա մեջ քանի անգամ Ձեր իրավունքների պաշտպանության համար հայտարարությամբ է հանդես եկել Արման Թաթոյանը: Հիշեք, որ այս օրենսդրական երաշխիքը ՄԻՊ-ի անկախության համար նախատեսվել էր դեռ 2017 թվականին, ու պարզապես հերթական անգամ ամաչեք»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը