Մասնակցում եմ այս հանրահավաքներին մի գաղափարի համար, որովհետև սա հայրենիքի համար է։ Այս մասին Բաղրամյան պողոտայում իր ելույթում ասաց սահմանադրագետ Արամ Վարդևանյանը, նշեով որ առաջին անգամ է նման ֆորմատով ելույթ ունենում։
«Չեմ թաքցնի՝ վերջին երկու-երեք օրվա մեջ մենք՝ իրավաբաններով մեղմ ասած խճճված իրավիճակում ենք, բայց այսօր կարող ենք ասել ունենք հստակություն, ի՞նչ է տեղի ունեցել․ փետրվարի 25-ին ՀՀ թիվ մեկ զինվորականը գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը և մեր հերոս բազմաթիվ գեներալներ ասեցին այն իրականությունը, որը բոլորս ասում ենք, որ այս կառավարությունը պետք է հրաժարական տա, որ այս ամենի պայմաններում մենք ունենք անվտանգության սպառնալիք։ Եթե զինվորականները ասում են պետք է հրաժարական տա, ուրեմն անվտանգության խնդիր կա, չէ՞, ուրեմն մեզանից յուրաքանչյուրի անվտանգության հարց կա։ Դրան անմիջապես հաջորդում է շատ կանխատեսելիորեն վարչապետի առաջարկությունը, որ Օնիկ Գասպարյանին ՀՀ նախագահը պետք է ազատի պաշտոնից»,- ասաց Վարդևանյանը։
Նար խոսքով, սահմանադրությամբ չկա կարգավորում, որ կարող է վարչապետը նախագահին առաջարկել ազատել ԳՇ պետին։ Օնիկ Գասպարյանը նշանակվել է հինգ տարի ժամկետով և պաշտոնավարելու է հինգ տարի։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը