Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը մերժելու դեմ բողոքի քննությունն ավարտվեց։ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։
Դատական ակտը կհրապարակվի այսօր՝ ժամը 12։00-ին։
Նիստից հետո Yerevan.Today-ի հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ ակնկալում է, որ դատարանը արձանագրելու է՝ մի մասով պետք է հարուցվեր քրգործ, իսկ մյուս մասվո պետք է տրամադրվեր պատճառաբանված որոշում․ «Ինչ է ստացվում․ ցանկացած դեպքում քննիչը կարող է անձին հաղորդման հիման վրա տալ որոշում, հղում կատարել մեկ այլ որոշման, այդ անձը չգիտի այդ որոշումը կա չկա, ինչ է պարունակում, ակնկալում ենք, որ այսուհետ բոլոր նմանատիպ մերժումները պետք է ունենան պատշաճ հիմնավորումներ»։
Հիշեցնենք, որ փաստաբանները ՀՔԾ էին ՝դիմել Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու համար։ 2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին: ՀՔԾ-ն քրեական գործ չէր հարուցել՝ պատճառաբանելով, որ հանցակազմ չկա: Փաստաբաններն այդ որոշումը բողոքարկել էին դատարանում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը