Անկախ այն հանգամանքից, թե այսօր ինչ որոշում կկայացվի, ակնհայտ է, որ կա քաղաքական հետապնդում, քաղաքական ենթատեքստ: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, դատարանի շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիրներից Կարեն Բեքարյանի նկատմամբ խափանման միջոցի ընտրության հարցով դատական նիստին, որն ընթանում է այս պահին:
Նա, մասնավորապես, նշեց. «Հատկապես վերջին շրջանում այդ քաղաքական հետապնդումները իրականացվում են բոլոր այն անձնանց նկատմամբ, որոնք էական ներդրում ունեն և որպես փորձագետներ, և որպես ոլորտային մասնագետներ Արցախի հարցում բանակցային գործընթացում և առհասարակ Ադրբեջանի դեմ իրականացվող գործողություններում»:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը