22 02 2021

Ինչու ԱԱԾ-ն չի գնում այն մարդկանց հետևից, ովքեր Արծրունին ստիպում էին 44 օր ստել․ Գեղամ Նազարյան



Ձերբակալվել են նրանք, ովքեր ակտիվ հակաքարոզչություն էին իրականացնում ադրբեջանական իշխանությունների դեմ։  Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողներին ասաց  քաղաքագետ, «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության հիմնադիր Գեղամ Նազարյանը։

«Տեսեք այս պետության, վարչախմբի ռեպրեսիվ ապարատի ծիծաղելի մեղադրանքները, զավեշտ է, որը մեր երկրի համար ողբերգություն է»,- նշեց նա:

Նազարյանն ասաց, որ 44 օր պատերազմի ժամանակ մարդկանց կերակրում էին ստերով, ֆեյք նորություններով, պետական մակարդակով մարդկանց խաբեցին, անգամ խաբեցին Արցախում ապրողներին, որոնք նայում էին ֆեյք լուրերն ու մտածում, որ իրենք ապահով են:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ