19 02 2021

Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանը որպես կասկածյալ հարցաքննվել են ու հրաժարվել ցուցմունք տալ

Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանը որպես կասկածյալ հարցաքննվել են ու հրաժարվել ցուցմունք տալ

Արցախի բանակցային գործընթացի վերաբերյալ փորձագիտական հանրույթի մեր ներկայացուցիչները այսօր դառնում են թիրախ, ինչն անթույլատրելի է, իսկ նման իրավիճակներն ավելի են լարում երկրում առաջացած մթնոլորտն ու ավելի բևեռացնում այն պատերազմից հետո:

Այս մասին այսօր Ազգային անվտանգության ծառայության շենքի բակում, անդրադառնալով «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին ԱԱԾ բերման ենթարկելուն, ասաց «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը։

Նշենք, որ Ազգային անվտանգության ծառայություն էր հրավիրվել նաև ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան և իրավապաշտպան Գոհար Մելոյանը:

Մելոյանը շենքից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ քննիչներն իրականացրել են խուզարկություն՝ առանց դատարանի որոշման, ինչը պարտադիր էր։

«Հարցաքննվել ենք կասկածյալի հիմքով, հրաժարվել ենք ցուցմունք տալուց, քանի որ գործերի շրջանակը հստակեցված չէր»,- ասաց Մելոյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ