Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում է ՀՀ դատախազության և ՀՀ հատուկ քննչական ծառայության անգործության վերաբերյալ փաստաբանների բողոքի քննությունն
2020 թվականի դեկտեմբերի 22-ին ավելի քան հարյուր փաստաբաններ, հաղորդում են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին, խնդրելով հարուցել քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածով (պետական դավաճանությունը) նախատեսված հանցավոր արարքի կատարման փաստի կապակցությամբ։ Հաղորդումը վերաբերում էր մինչև պատերազմը, պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տեղի ունեցած այն իրադարձություններին, որոնք առերևույթ վկայում են պետական դավաճանության հնարավորության մասին:
Փաստաբանները, իրավաբանները հավաքվել են դատարանում՝ նիստին հետևելու համար։
«Դատախազության աշխատանքին պետք է տրվի իրավական գնահատական, միգուցե ավելի հավանական է հետագայում քրեաիրավակաան գնահատական, որովհետև դատախազությունն ակնհայտորեն չարաշահել է իր լիազորությունները, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների»,-դատարանի մոտ ասաց իրավաբան, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը