Հայաստանի Հանրապետության Ժողովրդական արտիստ, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը եւ նկարչուհի, հասարակական գործիչ Զարուհի Մուրադյանը անձնական երաշխավորություններ են ներկայացրել ԱՀ ԱԺ նախկին պատգամավոր, ազատամարտիկ Վահան Բադասյանի կալանքը փոփոխելու համար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Բադասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը։
Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, հունվարի 29-ին, բավարարել է՝ Վահան Բադասյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։
Նշենք, որ պաշտպանն առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու է Վերաքննիչ դատարան։
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ձերբակալել էր Վահան Բադասյանին՝ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում հնչեցրած հայտարարությունների համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը