28 01 2021

Վարչապետի աթոռը գրկած-նստածի սպասարկուները քրգործ են կարում. Ռուբեն Մելիքյան

Վարչապետի աթոռը գրկած-նստածի սպասարկուները քրգործ են կարում. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «Վարչապետի աթոռը գրկած-նստածի սպասարկուները հենց հիմա քրեական գործ են կարում «հայահավաքի» բռնված մոտ երկու տասնյակ մասնակիցների, ինչպես նաև հավաքի մասնակից չհանդիսացող, բայց այնուհանդերձ բռնված անձանց նկատմամբ։

Մասնավորապես, այս պահին քրեական գործ է կարվում ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նկատմամբ, որը «հայահավաքի» մասնակից չի եղել, և «դեպքի վայրում» է հայտնվել հավաքի հետ չկապված պատճառով։ Էդգար Ղազարյանի շահերը ներկայացնում է փաստաբան Արմեն Գալստյանը։ Այժմ վարույթը փոխանցված է Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ