Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․ «Արդարադատության նախարարը, ով հավանաբար իր մասնագիտական կյանքում կալանավորման միջնորդություն անգամ չի տեսել ուր մնաց Դատարանում դրա դեմ բովանդակային առարկություն ներկայացնի, խոսում է դատական ակտերի մասին և ասում է, որ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՄԵՐԺԵԼՈՎ ԿԱԼԱՆԱՎՈՐՈւՄՆԵՐԸ խախտում են քաղաքացիների իրավունքները:
Զուտ տեղեկացնեմ պաշտոնատար անձին` ԿԱԼԱՆԱՎՈՐՈւՄԸ ՊԱՏԻԺ չԷ այլ զուտ խափանման միջոց է, ավելին 90% գործերով նույնիսկ տուժող չկա: Հետևաբար քաղաքացու իրավունքները ԴԱՏԱՐԱՆՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆՈւՄ ԵՆ, իսկ դուք Կառավարության շենք գնացող իրավապահների հետ հենց ԽԱԽՏՈւՄ ԵՔ:
Պնդում է արվում թե «հիմնավոր միջնորդությունները մերժվում են», Դուք ուղղակի ՍՏՈւՄ ԵՔ: Մի հատ առաջարկ անեմ, հրապարակեք այդ միջնորդությունները մերժած դատական ակտերը և «ջուր» միջնորդությունները, թող բոլորը հասկանան ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ և պարզապես նախարարի անհիմն խոսքի, հերթական ճնշման փորձերի տարբերությունները»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը