Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․
«Դատախազության երեկվա անհասկանալի հայտարարությունից և փաստացի անգործությունից հետո, որով որևէ կերպ չփարատվեց բոլորիս մտահոգությունները որոշ քրեածին տարրերի կողմից Մայր Աթոռի և Վեհափառ Հայրապետի ոտնձգության փորձերի մասով։
Երեկ երեկոյան ներկայացրեցի հաղորդում հանցագործության մասին հասցեագրված Գլխավոր դատախազին, մանրակրկիտ ներկայացնելով այս ժամանակահատվածում տեղի ունեցած հայտարարությունները և դրանց կոնկրետ որակումը, այդ թվում պահանջելով կոնկրետ գործողություններ։ Բնականաբար վաղը իմ ընկերների հետ միասին լինելու եմ Մայր Աթոռում»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը