Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոցներ փակելիս բերման է ենթարկվել 28 քաղաքացի։ Այս տեղեկությունը հայտնել են Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Չնայած նրան, որ ոստիկանությունը հայտնում է 28 բերման ենթարկվածի մասին, սակայն մեզ տարբեր աղբյուրներից տեղեկություններ են հասնում այն մասին, որ իրականում շատ ավելի մեծ թվով քաղաքացիներ են բերման ենթարկվել։
Նշենք, որ քաղաքացիները փակել էին Երեւան քաղաքի մի քանի փողոցներ, մասնավորապես, Բաղրամյան պողոտան, Աբովյանի պուրակը, Մյասնիկյանն պողոտան եւ Սայաթ-Նովա խաչմերուկը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը