Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է․
«Հիշում եք չէ որ Աշոտ Երկաթի ձերբակալման իրավաչափության իմ բողոքը առաջին ատյանում մերժվել էր: Այդ որոշման դեմ ներկայացրել էի վերաքննիչ բողոք: Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը ԴԱՏԱՎՈՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ նախագահությամբ ԲԵԿԱՆԵՑ առաջին ատյանի դատական ակտը` հաստատելով Աշոտ Մինասյանի ձերբակալման ՈՉ ԻՐԱՎԱՉԱՓ լինելու փաստը: Վերաքննիչ քրեական դատարանի հերթական վարպետաց (master class) դասը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը