21 12 2020

Վերաքննիչը բեկանել է Միհրան Հակոբյանի բնակարանը խուզարկելու թույլտվությունը

Վերաքննիչը բեկանել է Միհրան Հակոբյանի բնակարանը խուզարկելու թույլտվությունը

Հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանի փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Ա.Դանիելյանի, քննության առնելով Միհրան Տարոնի Հակոբյանի բնակարանում խուզարկության թույլտվություն տալու որոշման դեմ ներկայացված բողոքը, բավարարեց այն, բեկանելով առաջին ատյանի դատարանի որոշումը։

«Մ.Հակոբյանը մեղադրվում է ռազմական դրության ժամանակ ցույցեր կազմակերպելու և անցկացնելու մեջ, վերջինիս ձերբակալումը դատարանները նույնպես ոչ իրավաչափ էին ճանաչել»,- գրել է փաստաբանը։

Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանի բնակարանը խուզարկվել է նոյեմբերի 24-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ