17 12 2020

Նիկոլ Փաշինյանը պետք է օր առաջ մեկուսացվի հենց իրավապահ մարմինների կողմից. Գոհար Մելոյան



Վերջին ամիսներին ապրեցինք հայոց պատմության ամենաողբերգական էջերից հերթականը: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը:

«Տեղի ունեցավ այն, որ իշխող դավադիր ուժի կառավարման արդյունքում ունենք 5000-ից ավելի զոհ, 100-ավոր գերեվարված և անհետ կորած հայրենակիցներ, տասնյակ հազարավոր վիրավոր զինծառայողներ և գրեթե 100 հազար անտուն մնացած, փախստականի կարգավիճակ ստացած հայրենակիցներ:

Այդ չարաբաստիկ հայտարարության ստորագրումից մեկուկես ամիս է անցել և արդեն մի շարք հանգամանքներ են ի հայտ եկել, որոնք կարող են հիմք հանդիսանալ քրեական գործերի հարուցման համար, և ով, եթե ոչ իրավաբանական համայնքը պետք է հետևողական լինի այդ գործերի հարուցման փաստին և ընթացակարգին»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ