Երգչուհի, նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանին բերման ենթարկելու առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խումբ է մեկնել Ոստիկանության Կենտրոնական բաժին։ Այս մասին տեղեկացրել են ՄԻՊ գրասենյակից:
Հիշեցնենք, որ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրել էր.
«Ադրբեջանի ազգային հերոսի ուղիղ հրահանգով բերման են ենթարկում երգչուհի Շուշան Պետրոսյանին։
Որևէ մեկը նախապես նրան չէր հրավիրել ոստիկանություն կամ որևէ կերպ չէր տեղեկացրել, որ իրեն ուղղված հարցեր կան։
Սա բացարձակ ապօրինություն է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը