15 12 2020

Երկրորդ դատախազն ազատման դիմում գրեց․ Armlur.am

Երկրորդ դատախազն ազատման դիմում գրեց․ Armlur.am

Armlur.am-ը գրում է․

«ArmLur.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել նաև Գլխավոր դատախազության Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ռաֆայել Գևորգյանը։

«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ դատախազական համակարգում արշալույսները եւս խաղաղ չեն, եւ շատ դատախազներ արդեն դիմել են ՀՀ գլխավոր դատախազին եւ հայտարարել, որ պատրաստվում են անգամ աշխատանքից ազատման դիմումներ գրել, քանի որ չեն ցանկանում անօրինական հրամաններ կատարել: Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր դատախազների հայտարարության տեքստը: Հիշեցնենք, որ քիչ առաջ հայտնեցինք նաև, որ ազատման դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազության Բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ռաֆայել Խաչատրյանը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ