12 12 2020

Դուք հրաժարվում եք Արամ Մանուկյանի գաղափարներից, կիսանդրին ապամոնտաժեք․ Իշխանյանը՝ ոստիկանապետին

Դուք հրաժարվում եք Արամ Մանուկյանի գաղափարներից, կիսանդրին ապամոնտաժեք․ Իշխանյանը՝ ոստիկանապետին

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է Հայաստանի ոստիկանության պետին.

«ԹԵ ՉԷ՝  ԱՄՈԹ Է, ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

Դիմում եմ ՀՀ ոստիկանապետ պարոն Վահե Ղազարյանին, ոստիկանության բոլոր սպաներին, շարքային ոստիկաններին։

Հարգելի ոստիկաններ, ՀՀ Ոստիկանության գլխավոր շենքի առջև տեղադրված է Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի կիսանդրին։ Թերևս ձեզնից ոմանք չգիտեն, որ Արամ Մանուկյանն է կազմակերպել թուրքական կանոնավոր բանակի դեմ Սարդարապատի պաշտպանությունն ու կերտել փառավոր հաղթանակը։

Նա եղել է Անկախ Հայաստանի Ներքին գործերի առաջին  նախարարը։ Դուք պարտավոր եք հավատարիմ լինել մեծն Արամ Մանուկյանի գաղափարներին, ով պայքարեց թշնամու դեմ և չզիջեց հայկական հողերը։

Ցավով պետք է նշեմ, որ այսօր դուք, կարծես հրաժարվում եք Արամ Մանուկյանի գաղափարներից և ձեր պաշտպանության տակ եք առել հայրենիքը պարտության մատնած, հայկական հողերը թշնամուն նվիրած ինքնակոչ բռնապետիկին։

Ուշքի եկեք, իսկ եթե դուք Արամ Մանուկյանի հետևորդները լինելու արժանի չեք,  պարոն Վահե Ղազարյան, բարի եղեք Արամ Մանուկյանի կիսանդրին ապամոնտաժեք Ոստիկանության շենքի առջևից։ Թե չէ՝ ամոթ է, խայտառակություն»։
 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ