Ավշարի համայնքապետ Սուրիկ Գրիգորյանը հրավիրվել է ԱԱԾ, այս մասին տեղեկացնում է Ավշարի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջը։
«Առավոտյան` ժամը 10-ին, համայնքի ղեկավարը հրավիրվել է ԱԱԾ, որը կապված է իր կողմից արված վերջին հայտարարությունների հետ»,– ասվում է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում զետեղված հայտարարությունում:
Հիշեցնենք, որ Սուրիկ Գրիգորյանը նույնպես պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նա նաև դատապարտել էր Ոստիկանությանը՝ համայնքների Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող համայնքների ղեկավարներին և քաղաքացիներին բերման ենթարկելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը