08 12 2020

Պետք է անհապաղ քրեական հետապնդում հարուցվի՝ պարզելու մարզպետի օգնական ում ցուցումով է խոչընդոտել խաղաղ հավաքին․ Վարդևանյան

Պետք է անհապաղ քրեական հետապնդում հարուցվի՝ պարզելու մարզպետի օգնական ում ցուցումով է խոչընդոտել խաղաղ հավաքին․ Վարդևանյան

Սահմանադրագետ, փաստաբան Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադառնալով այսօր Արարատի մարզպետի օգնականի կողմից ցուցարարներին խոչընդոտելու հայտնի տեսանյութին, գրել է․

«Տեսանյութից ակնհայտ է դառնում, որ հանրային ծառայության մեջ գտնվող անձը, աշխատանքային ժամին՝ իր պարտականությունների կատարման փոխարեն ակնհայտորեն ներգրավվել է խաղաղ հավաք իրականացնելուն խոչընդոտելու, ինչպես նաև սադրանքներ հրահրելու գործընթացի մեջ։ Փաստացի դա կատարելով հարկատուների գումարից ստացվող աշխատավարձի հաշվին։ Նախ՝ անհասկանալի է ինչպես Ոստիկանության աշխատակիցները ունենալով պարտականություն <<Հավաքների ազատության մասին>> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի ուժով՝ աջակցելու հավաքի մասնակիցներին՝ վարչական ձերբակալման չեն ենթարկել սույն հանրային ծառայության մեջ գտնվող անձին։ Ավելին՝ կարծում եմ ՀՀ Գլխավոր դատախազը անհապաղ քրեական հետապնդում պետք է հարուցի, պարզելու համար նշյալ անձը լինելով Մարզպետի օգնական ում ցուցումով և ինչ շրջանակի հետ է համաձայնեցված գործելով որոշել խոչընդոտել խաղաղ հավաքին։ Ավելին՝ նույնիսկ առերևույթ խոչընդոտելու փորձ է կատարել ԶԼՄ օրինական աշխատանքին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ