15 11 2020

Խաչատուրովին պետական դավաճանության մեջ մեղադրող սորոսական քաղաքագետը վաղը կկանգնի դատարանի առաջ

Խաչատուրովին պետական դավաճանության մեջ մեղադրող սորոսական քաղաքագետը վաղը կկանգնի դատարանի առաջ

Վաղը՝ նոյեմբերի 16-ին, 15:00-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում /Էրեբունի/ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ նշանակված է ՀԱՊԿ նախկին քարտուղար , ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ  Յուրի Խաչատուրովի հայցն ընդդեմ Ստեփան Գրիգորյանի դատական նիստը։

Հիշեցնենք, գեներալը   պատվին և արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և հերքման պահանջով է մտել դատարան, առիթը հեղափոխությունից հետո  էյֆորիայի ազդեցության տակ Ա1+ ի եթերում քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի արած ուշագրավ հայտարարություններն էին, որոնց հիմնավորման պահանջով գեներալը արևմտամետ քաղաքագետի դեմ հայցով մտել է դատարան։

 Ընդգծենք, նա հայտարարել էր.

  1. Ապրիլյան պատերազմը սկսվելու պահին Խաչատուրովը տեղում չի եղել,
  2. Ապրիլյան պատերազմի ժամանակ թշնամու կողմից հողերը չեն գրավվել…, այլև վաճառվել են,

և ըստ այդմ,  առաջարկել էր ստուգել Խաչատուրովի և նրա հարազատների հաշիվները՝ նկատի ունենալով, որ այդ հողերը վաճառվել էին դեռ մինչև 2016 ապրիլյան պատերազմը սկսվելը

  1. «Մեր բանակը կարող էր հետ վերցնել այդ գրավված տարածքները, սակայն Խաչատուրովը թույլ չի տվել /պատճառը այդ հողերի արդեն իսկ վաճառված լինելն է»,- ասել էր արևմտամետ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը, ով արդեն երկու տարի է գոնե մեկ անգամ համարձակություն չունեցավ ներկայանալ դատարան՝ ապացուցելու այն ծանր մեղադրանքը, որով, ըստ էության, Խաչատուրովին ու Սերժ Սարգսյանի իշխանությանը մեղադրել էր հողեր ծախելու դավաճանական գործողության մեջ։

 Ի դեպ, Ս. Գրիգորյանը  ապրիլին ինձ տված հարցազրույցում համաձայն չէր այն պնդման հետ,  որ խուսափում է ներկայանալ, քանի որ պատուհաս դարձած իր ելույթում հնչած մեղադրանքների հիմքերի բացակայությունը ճնշում է իրեն, հակառակը,  խոստացավ առաջիկա նիստին անձամբ ներկայանալ և հիմնավորել ասածը, թեև արձանագրենք, որ խոստումից հետո, ապրիլի 29- ին նշանակված նիստին սորոսական քաղաքագետն այդպես էլ խուսանավեց գալ դատարան։

Այս օրերին, երբ Հայաստանի հասարակական-քաղաքական դաշտը եռում է դավաճանների փնտրտուքով, հույս ունենանք, որ Ստեփան Գրիգորյանը պատվախնդիր կգտնվի, կներկայանա եզրափակիչ նիստին ու կխոստովանի, որ պետական դավաճանության մեջ Խաչատուրովին մեղադրելը օդում կրակած անպատասխանատու արտահայտություն է եղել:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ