13 11 2020

Այս գործի նպատակը մեր քաղաքական գործընթացը կասեցնելն է. Արթուր Վանեցյան

Այս  գործի նպատակը մեր քաղաքական գործընթացը կասեցնելն է. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հրավիրվել էր ՀՔԾ հարցաքննության՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու եւ անցկացնելու, ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում գործող միջոցառումները եւ ժամանակավոր սահմանափակումները խախտելու վերաբերյալ հարուցված քրեական գործով։

Նա լրագրողների հետ զրույցում նշեց, որ հարցաքննվել է որպես կասկածյալ։

Վանեցյանն ասաց՝ դեռևս մեղադրանք առաջադրելու մասին խոսք չի եղել։

Անդրադառնալով հարուցված քրեական գործին՝ Վանեցյանը շեշտեց, որ գործը կեղծ է եւ նպատակն իրենց քաղաքական գործընթացը կասեցնելն է. «Ասել եմ, որ սա կեղծ գործ է։ Այդ գործի միակ նպատակը մեր քաղաքական գործընթացը կասեցնելն է։ Բայց շատ կարեւոր հանգամանք կա. մենք չենք զբաղվում քաղաքական պրոցեսներ գեներացնելով։ Բոլորս զբաղված ենք մեր հայրենիքը փրկելով, որովհետեւ մեր հայրենիքը վաճառվել է դավաճանական խմբակի կողմից»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ