04 11 2020

ՄԻԵԴ-ը Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է հետևել ռազմագերիների հարցով միջազգային չափանիշներին

ՄԻԵԴ-ը Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է հետևել ռազմագերիների հարցով միջազգային չափանիշներին

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հետևել միջազգային չափանիշներին՝ ԼՂ հակամարտության ընթացքում գերի ընկած անձանց առնչությամբ։ Այս մասին հայտնել է ТАСС-ը։

Դատարանը նշել է, որ «բազմաթիվ բողոքներ է ստացել կոնկրետ գերիների վերաբերյալ՝ ինչպես իշխանություններից, այնպես էլ հարազատներից»: Դատարանը խնդրել է երկու երկրների կառավարություններին տեղեկատվություն տրամադրել՝ արդյո՞ք այդ մարդիկ իսկապես գերեվարվել են:

«Եթե այդպես է, դատարանը խնդրում է տեղեկացնել, թե ինչ պայմաններում են նրանք այժմ պահվում՝ անցնում են արդյոք բուժզննում կամ բուժում»,- նշվում է հաղորդագրությունում: «Դատարանը հիշեցնում է զինված հակամարտության ընթացքում գերի ընկած անձանց պաշտպանության միջազգային մեխանիզմների գոյությունը եւ կոչ է անում երկու կողմերին մասնակցել համապատասխան ընթացակարգերին»,- ասվում է հայտարարության մեջ: ՄԻԵԴ-ը չի նախատեսում նոր որոշումներ ապահովման միջոցառումների վերաբերյալ՝ կապված ԼՂ հակամարտության հետ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ