ՄԻԵԴ-ը մերժեց Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշողլուի ներկայացրած բողոքը, որով վերջինս խնդրել էր վերացնել ս.թ. հոկտեմբերի 6-ին Հայաստանի դիմումի հիման վրա Թուրքիայի նկատմամբ ՄԻԵԴ-ի կիրառած միաջանկյալ միջոցը: Այս մասին հայտնում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին ՄԻԵԴ-ը որոշել էր Թուրքիայի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառել։
Որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը եւ կոչ անում ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը