12 10 2020

Արցախում ևս մեկ քրեական գործ են հարուցել վարձկանության դեպքի առթիվ

Արցախում ևս մեկ քրեական գործ են հարուցել վարձկանության դեպքի առթիվ

Սույն թվականի սեպտեմբերի 28-ին Արցախի Քննչական կոմիտեն տեղեկություն էր տարածել միջազգային իրավունքի նորմերի կոպտորեն խախտմամբ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու դեպքի առթիվ, որի նախաքննությունը հանձնարարվել էր քննչական խմբին, որն էլ ձեռնամուխ է եղել անհետաձգելի քննչական եւ դատավարական գործողությունների կատարմանը:

Ի հավելումն նշված տեղեկատվության ԱՀ քննչական կոմիտեում հարուցվել է եւս մեկ քրեական գործ՝ վարձկանության դեպքի առթիվ:

ԱՀ քննչական կոմիտեի նախագահ Իգոր Գրիգորյանի որոշմամբ ձեւավորված քննչական խումբը իրականացնում է անհետաձգելի եւ լայնածավալ քննչական գործողություններ: Յուրաքանչյուր քննչական գործողության կարեւորությամբ պայմանավորված՝ նախաքննությունը իրականացվում է լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ