Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հրապարակեմ ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման իմ հեղինակային ծրագիրը.
Քայլ 1։ Վաղը ԱԺ նիստ եք անում ու 4 ժամում փոփոխություն եք մտցնում Սահմանադրության մեջ՝ «ՍԴ նախագահ» բառերը բոլոր տեղերում փոխարինելով «ՍԴ վարչապետ» բառերով։
Քայլ 2: ՍԴ վարչապետի՝ «ժողովրդի թեկնածուն» գնում է մոտակա հրապարակ ու վճռականորեն հայտարարում. «կա՛մ ես կընտրվեմ ՍԴ վարչապետ, կա՛մ ՍԴ-ն վարչապետ չի ունենա»։
Քայլ 3: «Ժողովրդի թեկնածուն» ընտրվում է ՍԴ վարչապետ։
Քայլ 4: Ազգային ժողովն ընդունում է աշխատակարգային որոշում՝ ՍԴ ճգնաժամը հանգուցալուծված լինելու մասին։
Վերջ։
ՀԳ. ՍԴ լեգիտիմ դատավորներն են Ալվինա Գյուլումյանը, Հրանտ Նազարյանը և Ֆելիքս Թոխյանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը