25 09 2020

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհարապարակվի ժամը 23:00-ին

Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհարապարակվի ժամը 23:00-ին

 

Նման ծավալուն քննարկումներից հետո խիստ դժվար է նման կարճ ժամկետում որոշում կայացնել, բայց, չգիտես ինչու, դատարանը որոշեց որոշումը հրապարակել հենց այսօր՝ ժամը 23։00-ին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամ Երեմ Սարգսյանը։

Անդրադառնալով դատական նիստի ընթացքին՝ Սարգսյանը նշեց, որ Վերաքննիչ դատարանն իր որոշմամբ արձանագրել էր, որ պետք է բացառապես խոչընդոտման հնարավորության հարցը քննարկվի և սահման էր նշել, որ պետք է քննություն իրականացվի՝ կապված այն չորս պատգամավորների կողմից գրված ենթադրյալ հայտարարությունների հետ՝ տեսնելու, թե արդյոք դրանք վկայում են, որ Գագիկ Ծառուկյանը կարող էր անօրինական ազդեցություն ունենալ և խոչընդոտել։ Փաստաբանը Վերաքննիչ դատարանի այս որոշումն անհիմն որակեց՝ նշելով, որ առաջին ատյանի դատարան այդ հայտարարությունները քննիչն ու դատախազը չեն ներկայացրել և մեղադրանքի կողմն այդ հայտարարությունները չի դրել որպես խոչընդոտման հիմքը հաստատող փաստական տվյալ և դրան անդրադարձել է պաշտպանական կողմը, բայց առանց բովանդակության՝ մատնանշելով, որ ԱԱԾ-ն նախաքննական նյութը բաց նկարով ցույց է տալիս, որ հրապարակվի։

«Վերաքննիչ դատարանը հանկարծ որոշեց, որ առաջին ատյանի դատարանը պարտավոր էր պահանջել և գնահատել։ Այսինքն՝ այստեղ իրավական առումով լուրջ խնդիր կա, դատարանը նման իրավունք չունի »,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ, եթե ենթադրենք, որ այս հայտարարությունները պատգամավորներն են գրել, արդյոք դա վկայում է, որ Գագիկ Ծառուկյանը կարող է խոչընդոտել գործի քննությանը, ըստ պաշտպանի՝ ոչ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ