Գնահատականներն ինչ որակի կլինեն, ինչ վստահություն կունենա, գործունեության արդյուքններն ինչպիսին կլինեն, գնահատողը հանրությունն է, ՍԴ դիմող սուբյեկտները: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց
ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահի ընտրությանը:
«Եղել են իրավիճակներ, երբ պետք է անպայման քննարկումներ լինեն, հակառակ դեպքում կարող նաև հնչել հակառակ կարծիքը, որ համպատրաստի կամ կանխակալ որոշումներ են եղել և մոտեցումները եղել են սուբյեկտիվ կամ շատ կտրուկ: Եթե քննարկումները բազմակողմանի են, դրանք օբյեկտիվ են և իսկապես խնդիրը լուծելուն են միտված, երկար քննարկումները պետք է նորմալ ընդունել»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը